
Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը:
130 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը անցել է եզրափակիչ եւ կպայքարի ոսկե մեդալի, իսկ Ռաֆայել Մանուկյանը (80 կգ) եւ Արգիշտի Աբգարյանը (85 կգ) կգոտեմարտեն երրորդ տեղի համար: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն երկու մեդալ ունի: Երեկ Կարեն Ասլանյանը (66 կգ) դարձել է չեմպիոն, իսկ Արմեն Հակոբյանը (71 կգ)` արծաթե մեդալակիր: