Ինչ հարցեր են քննարկվել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

եպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Հանդիպմանը քննարկվեցին առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերին:




Լրահոս