Իոսիֆ Կոբզոնը համերգի ժամանակ երգ է նվիրել Ռիտա Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի համերգը՝ հայ աստղերի մասնակցությամբ, որին ներկա էին նաև երժ Սարսգյանն իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ

Նա առաջին երգը նվիրել է հայրենի Ռուսաստանին, հետո անդրադարձել հայկական թեմատիկային: Կոբզոնը «Эти глаза напротив» երգը նվիրել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին եւ ասել, որ որ անչափ գնահատում է առաջին տիկնոջը:

«Ես հիացած եմ Ռիտա Սարգսյանով: Նա հետաքրքրության մեծ շրջանակ ունի, իր վրա մեծ պատասխանատվություն է կրում՝ նախագահի կինը լինելով: Նա հոգ է տանում նաև իմ երաժիշտ կոլեգաների մասին», – ասել է նա:

Համերգի ընթացքում Կոբզոնին ընկերակցել է նաեւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ նվագելով իր հայտնի ստեղծագործություններից երկուսը:




Լրահոս