160 հազար դրամ աշխատավարձ ստացող «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը կարողացել է բավականին գումար կուտակել, իսկ թե ինչպե՞ս, դժվար է կանխատեսել: Ուսումնասիրելով նրա պաշտոնական հայտարարագիրը՝ արձանագրում ենք, որ նա ունի մեկ բնակարան, երկու ավտոտնակ եւ մեկ Mercedes-Benz ավտոմեքենա: Ավելին՝ ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նա ունի 16 միլիոն դրամ եւ 53 500 ԱՄՆ դոլար: Ի դեպ, որպես եկամուտ աղմկահարուց պատմություններով անցած ՔԿՀ պետը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 160 հազար դրամ:
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է հաջողացրել ամսական 160 հազար դրամ աշխատավարձ ստացող ՔԿՀ պետը այսքան գումար, միգուցե ոստիկանության համակարգում լինելու տարիների՞ն է կարողացել այն կուտակել: Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Սերոբ Հարությունյանին հեռացրեց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ պատճառն այն է, որ Հարությունյանը «կրիմինալի» հետ խնջույքների է մասնակցել: