Սուրճի «գերիները». կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տարօրինակ գնումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամի՝ սեպտեմբերի 20-ին հաստատված գնումների պլանը: Ըստ այդմ, հիմնադրամը գնել է 10 հատ սուրճ, թեյ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 12 հազար դրամ: Այսինքն՝ 10 հատ սուրճի եւ թեյի համար պետական միջոցներից ծախսել է ընդամենը 120 հազար դրամ:

Բացի այս՝ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը գնել է նաեւ 3 հատ 5500 դրամանոց լուծվող սուրճ, որոնց համար ընդհանուր վճարել է 16 հազար 500 դրամ: Նաեւ գնվել է 100 հատ 60 դրամանոց լուծվող սուրճ` 6000 դրամ ծախսելով: Պարզվում է, որ կենտրոնը, որը կոչված է խթանել Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացումը եւ նպաստել արտահանման ծավալի աճին, զբաղված է միայն սուրճ խմելով:




Լրահոս