
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին:
Հայտարարությունում նշված է, որ խորհրդակցությունների հիմնական նպատակն էր հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը, բանակցային գործընթացի ակտիվացման ճանապարհների ուսումնասիրությունը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստությունը:
Համանախագահները հուսով են, որ բարձր մակարդակով հանդիպումը կնպաստի կարգավորման մնացած առանցքային հարցերում փոխզիջումների որոնման համար վստահության և քաղաքական կամքի ամրապնդմանը: