
Կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքն առաջ է անցնում Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում: Դա նշանակում է, որ Մերկելը 4-րդ անգամ կղեկավարի երկրի կառավարությունը:
BBC-ն հայտնում է, որ ընտրությունների ավարտին անցկացված հարցումների արդյունքներով` Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքը ստանում է ձայների 33.3 տոկոսը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 20.8, «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը՝ 13.2, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10.1, «Կանաչները»՝ 9.2, «Ձախականները»՝ 8.9 տոկոսը: