ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք գտել ենք միանգամայն հանճարեղ տղայի». հայ ֆիզիկոսին Ռուսաստանում հանճար են համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանյան գիտնականները Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հայ ուսանող, մագիստրոս Արամ Գուրզադյանին հանճար են անվանել: «Ապագայի գիտություն-Երիտասարդների գիտություն» ռուսաստանյան մրցույթում նա առաջին տեղն է զբաղեցրել:

«Մենք գտել ենք միանգամայն հանճարեղ տղայի` Արամ Գուրզադյանին: Նա Հայաստանից է եկել: Նա շատ ազատ խոսում է ռուսերենով և անգլերենով: Արամն ընդունվել է Քեմբրիջի համալսարան: Նա ապագա լուսավոր աստղ է», հայ ուսանողին բնութագրել է Մեծ Բրիտանիայի Սաութհեմպփթոնի համալսարանի պռոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը:

Արամը համագործակցում է աշխարհի ամենահայտնի ֆիզիկոսներից մեկի` Սթիվեն Հոքինգի հետ:




Լրահոս