Մարզպետի խորհրդականի` սպանության մեջ մեղադրվող կինը «Աբովյան» ՔԿՀ-ում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, սեպտեմբերի 15-ին «Նուբարաշեն» հոգեբուժարանից տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց վերջինիս շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը:

Պետրոսյանը նշում է, որ դեռևս հայտնի չեն ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության պատասխանները, ընդ որում հայտնի չէ, թե կոնկրետ երբ պատրաստ կլինեն այդ պատասխանները.

«Կա դատարանի համապատասխան որոշում, որի համաձայն` Ռուզաննա Մկրտչյանը հոգեբուժարանից տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ», – ասաց Նաիրա Պետրոսյանը՝ հավելելով, որ մարզպետի խորհրդականի սպանության գործով նոր մանրամասներ դեռ չկան:

Հիշեցնենք, որ Ռուզաննա Մկրտչյանը հոգեբուժարան էր տեղափոխվել օգոստոսի 22-ին:

Նշենք, որ Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս