Արաբկիր վարչական շրջանում գործող լողավազաններից մեկում սեպտեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. այդ օրը 42-ամյա Ե. Հ.-ն դիմել է Ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ նշված լողավազանում Վաղինակ անունով մի երիտասարդ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, աղջիկը սովորում է Երեւանի դպրոցներից մեկի 1-ին դասարանում։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ այդ գործողությունները կատարել է 14-ամյա Վ. Վ.-ն, ով տառապում է «աուտիզմ» հիվանդությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: