Եվրանեսթ ԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Բաքվում կայացած Եվրանեսթ ԽՎ-ի մասին իր տպավորություններից:
Վերջինս նշեց, որ մեր պատվիրակությունը որոշում կայացրեց մասնակցել համաժողովին, ինչն ըստ Թանդիլյանի, ճիշտ դիրքորոշում էր:
«Ամբողջ այդ համաժողովը նիստը փորձում էին վերածել հակահայկական քարոզի: Ես հասկացա, որ մենք չպետք է բաց թողնենք որևէ հնարավորություն, պլատֆորմ ներկայացնելու Հայաստանը: Ադրբեջանական կողմը ակտիվորեն աշխատում է հակահայկական պրոպագանդայի վրա: Կարծիքներ էին հնչում, որ անկարևոր համաժողով է, սակայն չկան անկարևոր համաժողովներ», – ասաց Մանե Թանդիլյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լուսինե Առաքելյան