ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես կասկած չունեմ, որ ՀՀ-ԵՄ պայմանագիրը կստորագրվի. ՀՀ-ում Լիտվայի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը վստահ է, որ այս անգամ ՀՀ-ԵՄ պայմանագիրը կստորագրվի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեսպանը հիշեց 2013 թվականի վիլնուսյան գագաթնաժողովը եւ նշեց, թե դեռ այն ժամանակ էին բոլորը սպասում այդ պայմանագրի ստորարմանը:

-Պարո′ն Պետրիկաս, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին օրեր առաջ նշեց, թե ՀՀ-ԵՄ պայմանագրի ստորագրման համար ամեն ինչճ պատրաստ է: Ի՞նչ եք կարծում այն իսկապես կստորագրվի:

-Մենք ՀՀ-Եմ պայմանագրի մասին առաջին տարին չէ, որ  խոսում ենք: Ես որպես Լիտվայի դեսպան, իհարկե հիշում եմ իմ ժամանումը Հայաստան` 2013 թվական եւ Վիլնուսյան գագաթնաժողով: Մենք, պետք է անկեղծ լինեմ, դեռ այն ժամանակ շատ սպասում էինք, ես ամբողջովին պատկերացնում եմ իրավիճակը: Այդ պատճառով դա ինձ համար նորություն չէ, այլ շարունակություն: Իսկ շարունակությունն անդրադարձ կունենա մեր հարաբերությունների բոլոր ոլորտների վրա:

Ես չեմ կարող աել, որ Լիտվան ավելի քան ուրախ է եւ օրեր անց մենք Հայաստանի հետ մի քանի պայմանագիր կստորագրենք, որի մասին մի քանի տարի է ինչ խոսվում է: Դա եւս մեկ անգամ փաստում է, թե որքան մոտ են եղել Հայաստանն ու Լիտվան եւ շարունակում են այդպիսին մնալ:

-Դուք եւս նշեցիք, որ առաջին անգամ չէ խոսվում այդ պայմանագրի մասին: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ տեղի ունեցավ մի քանի տարի առաջ:

-ես կասկած չունեմ, որ այն կստորագրվի: Այդ մասին պաշտոնապես հրապարակվեց, ես միայն կարող եմ ասել, որ պայմանագիրը կստորագրվի: Ես լավատես եմ եւ չեմ կարծում, թե վերջին պահին ինչ-որ բան կարող է փոխվել:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս