ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ միայն Բաքու, այլև ամեն տեղ եմ պատրաստ գնալ և ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը. Մանե Թանդիլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրանեսթ ԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը, պատասխանելով ArmLur.am-ի հարցին, թե արդյոք Բաքվում՝ հոգեբանական ճնշման ներքո, հայկական պատվիրակությունը կարողացա՞վ լիարժեքորեն մասնակցել խորհրդաժողովի աշխատանքներին, պատասխանեց, որ իսկապես լարվածությունը մեծ էր, սակայն ինքը հանդես է եկել զեկույցով. երկու պատվիրակները կարողացել են պատասխանել և արձագանքել անգամ համաժողովի օրակարգից դուրս բարձրացված հարցերին:

Մեր այն դիտարկմանը՝ հաշվի առնելով այս այցի հոգեբանական կողմը, արդյոք երկրորդ անգամ Մանե Թանդիլյանը կմեկնի Բաքու, վերջինս նշեց.

«Ոչ միայն Բաքու, այլև ամեն տեղ եմ պատրաստ գնալ և ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լուսինե Առաքելյան




Լրահոս