Կարեն Միրզոյանը նոր պաշտոնի կնշանակվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով արտաքին գործերի նախարարի պաշտոնում Կարեն Միրզոյանին կփոխարինի Մասիս Մայիլյանը:

ArmLur.am-ի հետ զրույցում Կարեն Միրզոյանը չցանկացավ խոսել իր պաշտոնանկության մասին` նշելով, որ նոր նախարարի նշանակման հրամանը միայն այսօր է ստորագրվել: «Ես հիմա աշխատում եմ, աշխատանքներ կան, որ պետք է ավարտին հասցնեմ», -նշեց նա:

Միրզոյանը խուսափեց պատասխանել՝ նոր պաշտոնի առաջարկ ունի, թե ոչ՝ նշելով, թե ժամանակի ընթացքում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինքը  դեռ աշխատում է:




Լրահոս