Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը շահել Է երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները, Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն:
Այդ մասին հայտնել Է Գերմանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ամփոփելով բոլոր 299 ընտրատարածքներում ձայների հաշվման ադրյունքները: ՔԴՄ/ՔՍՄ-ն հավաքել Է ձայների 33 տոկոսը, երկրորդ տեղում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն Է՝ 20,5 տոկոս ձայներով, առաջին անգամ խորհրդարան Է անցել աջ «Ալյընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը, որի օգտին քվեարկել Է ընտրողների 12,6 տոկոսը:
Հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են նաեւ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10,7 տոկոս, «Ձախերը»՝ 9.2 տոկոս, «Կանաչները»՝ 8,9 տոկոս:
Սպասվում Է, որ ՔԴՄ/ՔՍՄ-ն, «Կանաչները» եւ ազատ դեմոկրատները կձեւավորեն «Յամայկա» կառավարող կուակցությունը, քանի որ ԳՍԴԿ-ն արդեն հայտարարել Է, որ ընդդիմություն Է լինելու, իսկ մյուս կոալիցիաները չեն կարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում:
Ընդ որում «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը երկրորդ տեղն Է զբաղեցրել նախկին ԳԴՀ-ի բոլոր տարածաշրջաններում, բացի երկուսից, իսկ Սաքսոնիայում այն առաջին տեղն Է գրավել 27 տոկոս ձայներով:
ՔՍՄ-ն սպասելիորեն շահել Է ընտրությունները Բավարիայում, բայց ամենացածր արդյունքն Է արձանագրել 1949 թվականից ի վեր: ԳՍԴԿ-ն առաջին տեղն Է գրավել Բրեմենում, բայց ամենացածր ցուցանիշն Է արձանագրել ամբողջ հետպատերազմյան պատմության ընթացքում:
«Այլընտրանք»-ն առաջին տեղն Է զբաղեցրել Սաքսոնիայում, մնացած բոլոր տարածաշրջաններում առաջատար Է դարձել Քրիստոնեադեմոկրատական միությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Անգելա Մերկելի արդյունքը զգալիորեն ցածր Է եղել նախկին ընտրությունների համեմատությամբ (44 տոկոս՝ 56 տոկոսի դիմաց): Այդ մասին վկայում են Գերմանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:
Ընտրատարածքում, որտեղ քվեարկվել Է Մերկելը, երկրորդ տեղում Է «Գերմանիայի համար այլընտրանքի» թեկնածու Լայֆ Էրիկ Հոլմը՝ 19,2 տոկոս ձայներով: Մերկելն այդ ընտրատարածքից ընտրվում Է 1990 թվականից եւ դեռ ոչ մի անգամ տանուլ չի տվել: Նրա ամենացածր արդյունքը կազմել Է 37,6 տոկոս (1998 թվականին, երբ ՔԴՄ-ն տանուլ տվեց դաշնային ընտրությունները), ամենաբարձրը՝ 56,2 տոկոս (2013 թվական), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը «պատմական շոկ» Է որակել երրորդ տեղը, որը Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել Է «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը:
«Ծայրահեղ աջերի մուտքը Գերմանիայի խորհրդարան պատմական շոկ Է: Այնպիսի երկրում, ինչպիսին Գերմանիան Է՝ իր պատմությամբ, տափակություն չԷ տեսնել ծայրահեղ աջերի վերադարձը խորհրդարան»,- ասել Է Ռեյնդերսը RTBF հեռուստառադիոընկերության եթերում:
Բելգիայի ԱԳՆ-ի ղեկավարի կարծիքով՝ Գերմանիայի ընտրությունների նախնական արդյունքները, հավանաբար, ընտրողների հակազդումն են երկրի կանցլեր Անգլա Մերկելի միգրացիոն քաղաքականությանը, ինչպես նաեւ եվրոգոտու սոցիալ-տնտեսական եւ ներդրումային քաղաքականությանը, եվրոգոտի, որի լոկոմոտիվը Գերմանիան է: