Վաղը Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում կքննարկվի «Ելք» խմբակցության՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին նախագիծը:
Հարցը կներկայացնի հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, իսկ հարակից զեկուցողը լինելու է Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նույն նիստի օրակարգում է նաեւ ԵՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: