ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է iphone 8-ը Հայաստանում վաճառվում 1000 դոլարից ավել, եթե իրական արժեքը 699 դոլար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Apple ընկերության նորագույն՝ iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոններն արդեն վաճառքում են: Սեպտեմբերի 12-ին Apple-ը պաշտոնապես ներկայացրեց ապակե կորպուսներով և անլար լիցքավորման գործառույթով նոր սմարթֆոնները:
Նոր սերնդի հեռախոսների վաճառքին շատերն էին անհամբեր սպասում, այդ թվում`  Հայաստանում: Մեզ մոտ ևս մի քանի խանութներում հեռախոսների վաճառքն արդեն սկսվել է, սակայն շատ ավելի թանկ, քան մյուս երկրներում:

Apple-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 64 գեգաբայթ հիշողությամբ iphone 8-ն արժե 699 դոլար, իսկ 256 գեգաբայթ հիշողությամբ iphone-8-ն էլ արժե 849 դոլար: Չնայած Հայաստանում դեռ հատուկենտ խանութներում են առկա նոր սերնդի հեռախոսները, սակայն գների տարբերությունն ակնհայտ է:
Հայաստանում Apple ընկերության պաշտոնական ներկայացուցիչ iStore խանութ սրահում հեռախոսների վաճառքը դեռ չի սկսվել: Ընկերության աշխատակիցը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե հեռախոսները խանութում ներկայացված կլինեն մոտ երկու շաբաթից: Գներն էլ էականորեն չեն տարբերվի այժմ Հայաստանում առկա մյուս առաջարկներից:

Եթե Ամերիկայում Iphone 8-ն արժե 699 դոլար, այսինքն` մոտավորապես 330 հազար դրամ, սակայն օրինակ հայաստանյան խանութ սրահներում այլ արժեքներ են գործում:
Iplus խանութ սրահում 64 գեգաբայթ հիշողությամբ iphone8-ն արժե 500 հազար դրամ, իսկ նույ հիշողությամբ iphone8+-ը ՝ 650 հազար դրամ: Top mobile խանութ սրահում գնային հետևյալ պատկերն է:

Իսկ ինչով են բացատրում գների նման տատանումը: «Պիքսել» ընկերության մենեջերը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե գնային նման տարբերությունը գոյանում է վերավաճառման արդյունքում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս