Արտյոմ Կանևսկոյի սպանված ընկերները կապ չե՞ն ունեցել Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքում սպանվեցին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմները` Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը: Տեսակետ կար, որ սա հետեւանք է վենդետայի, եւ սպանվածները կապ ունեին Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստված մահափորձի: Կատարվածից անցել է 14 օր, սակայն  սպանությունը դեռեւս բացահայտված չէ:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ԱԱԾ` հետաքրքրվելով, թե սպանված Կարեն Դավթյանը եւ նրա  վարորդը` Լեւոն Ավետիսյանը, ինչ առնչություն ունեին մայիսի 24-ին քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ կատարված սպանության նախապատրաստության առթիվ հարուցված քրեական գործի հետ, դատավարական ինչ կարգավիճակ ունեին: ԱԱԾ-ից սակայն քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը պատասխանել է. «Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը սույն քրեական գործով որեւէ դատավարական կարգավիճակ չունեն եւ չեն հարցաքննվել»: Այսինքն՝ նրանք կապ չե՞ն ունեցել Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու հետ»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս