«Միսս Հայաստան-2017»-ի ազգանունը Սարգսյան է. իսկ հիմա գուշակեք, թե ինչ ազգանուն ունի «Միսս Ադրբեջան 2017»-ը… Ռազիյաթ Ալիևա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Միսս Հայաստան-2017»-ի ազգանունը Սարգսյան է, չէ՞: Իսկ հիմա գուշակեք, թե ինչ ազգանուն ունի «Միսս Ադրբեջան 2017»-ը… Ռազիյաթ Ալիեւա… Ադրբեջանում համապատասխան մրցույթը տեղի է ունեցել հունիսի 19-ին, մեզնից շուտ, նրանք միանգամից «Միսս» եւ «Միսթեր» են ընտրել: Եվ հետաքրքիր բան է ստացվում: Մերոնք, պատահաբար, չե՞ն փորձել հետ չմնալ Ադրբեջանից եւ գեղեցկության միջազգային մրցումներին ներկայանալ լսողին շատ բան ասող ազգանունով: Դե չէ, պատահականություն է, նրանց մոտ Ալիեւ ազգանունն է շատ, մեզ մոտ` Սարգսյանը, դա չէ հարցը: Հարցն այն է, որ մի բան որոշելիս պետք է առաջնորդվել որեւէ սկզբունքով: Ո՞րն է եղել մեր սկզբունքը: Ոչ ոք չգիտի:

Ռուսները, օրինակ, գեղեցկուհուն որոշելիս շատ ուշադիր են, որ նա լինի շիկահեր եւ հնարավորինս «հիմար»-իկ, ուկրաինացիները նախապատվություն են տալիս գեղեցկուհու սեքսուալությանը, թուրքերը` քաղաքական հայացքներին, ամերիկացիները` թե գեղեցկուհին տվյալ պահին պետության համար կարեւոր որ ոլորտում է մասնագիտացված: Հետաքրքիր մոտեցում ունեն գերմանացիները` նրանք առաջնորդվում են աշխարհաքաղաքական ինչ-ինչ նկատառումներով:

Թուրքիայում մի քանի ժամ առաջ գեղեցկուհի ճանաչված Իթիր Էսենին թագազրկել են սոցցանցում իր մի գրառման համար: Աղջիկը որոշել էր հուլիսյան հեղաշրջման փորձի մեկ տարին շատ կրեատիվ նշանավորել` գրելով. «Ինձ մոտ դաշտան սկսվեց, եւ իմ արյունը խառնվեց զոհված քաջերի արյանը»: Երբ թուրք հասարակության «նախանձ» մասն այս գրառումն սկսեց շրջանառել սոցցանցերում եւ մամուլում, Էսենին զրկեցին թագից ու թագադրեցին երկրորդ տեղը նվաճած Ասլի Սյումենին:

ԱՄՆ գեղեցկուհին, ինչպես հպարտությամբ են նշում այնտեղ, միջուկային ֆիզիկայի ոլորտի լուրջ մասնագետ է, նաեւ` քիմիկոս: Մտածում ես` ուրիշ էլ ի՞նչ է պետք Հյուսիսային Կորեայի միապետ Կիմ Չեն Ընի վրա ազդելու համար:

Դե, իսկ Գերմանիայում այնպես են արել, որ իրենց գեղեցկուհու անվան մեջ մահմեդականություն երեւա` Սոլայա Հոհլման»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս