![](https://armlur.am/wp-content/uploads/2017/09/sahak_minasyan_copy_thumb.thumb_.jpg)
Բարձրագույն կրթության հետ բացարձակ կապ չունեցող ռեկտոր Սահակ Մինասյանը գրչի մի հարվածով ոչնչացվեց նաև Շիրակի պետական համալսարանի գրադարանը: Պարզվում է, ըստ Մինասյանի, գրքերը հին էին և ենթակա են մակուլատուրայի հանձնմանը: Այս մասին հայտնում է համալսարանի դասախոսը Գագիկ Համբարյանը, ով ռեկտորի գործողությունների մասին նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին:
Նա նաև հայտնում է, որ իր և ՇՊՀ-ի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանի կողից նախագահին և վարչապետին ուղղված բաց նամակից հետո ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանը որոշել է պատժել իրենց և իր արտահերթ հրավիրված գիտխորհրդի ժամանակ պահանջել է անվստահություն հայտնել Հ.Խորիկյանին: