Հրդեհ Լուսակունք գյուղում. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ-ի կողմից տրամադրված 1 միավոր տեխնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 07:49-ին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում է ՀՀ ՊՆ-ի կողմից տրամադրված 1 միավոր տեխնիկա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում՝ «Չաիր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների այրվում է գոմաղբ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Լուսակունք գյուղից դեպի Տորֆավանի դաշտեր ծխում է մոտ 8 հա տորֆի դաշտ (80 սմ խորությամբ):

Ժամը 20:27-ից սահմանվել է հերթապահություն՝ մեկ մարտական հաշվարկ (3 փրկարար ծառայող):




Լրահոս