Շիրակի պետական համալսարանում դասադուլ են հայտարարել ուսանողներն ու դասախոսական կազմը:
Հիշեցնենք, որ երեկ համալսարանի մի խումբ աշխատակիցներ բաց նամակով դիմել էին հանրապետության նախագահին ու վարչապետին՝ վրդովմունք հայտնելով ռեկտորի ցուցաբերած կամայականություններից
Հայտնել էինք նաև, որ ՇՊՀ-ի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանի կողից նախագահին և վարչապետին ուղղված բաց նամակից հետո ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանը արտահերթ հրավիրված գիտխորհրդի ժամանակ պահանջել է անվստահություն հայտնել Հ.Խորիկյանին:
Լուսանկարները՝ Սաթենիկ Կաղզվանցյանի ֆեյսբուքյան էջից: