«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և «Բաց հասարակությունը հիմնադրամներ» գրասենյակը այսօր ներկայացրին «ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների 2016-2017 թթ. մոնիտորինգի արդյունքները:
«Բաց հասարակությունը հիմնադրամներ» գրասենյակի Հայաստանի տնօրեն Դավիթ Ամիրյանը նշեց, որ իրականացված մոնիտորինգի միջոցով հարց է առաջ քաշվում կատարել բացահայտումներ, ծախսերն ավելի թափանցիկ դարձնել, այլ հիմնական նպատակը պետական ինստիտուտների կայացման հարցն է և նախարարությունների և ամենատարբեր պետական գերատեսչությունների հետ երկխոսության և բանավեճի առաջընթացը:
Մոնիտորինգի արդյունքների քննարկման ժամանակ խոսվեց մեկ անձից կատարվող գնումների ոլորտում առկա թերությունների մասին` շեշտելով որ կոռուպցիոն ռիսկերը հատկապես մեծ են մեկ անձից կատարվող գնումների դեպքում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լուսինե Առաքելյան