Շառլ Ազնավուրը Միլանում համերգով կտոնի բեմական գործունեության 70-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսահայ երգահան, շանսոնյե Շառլ Ազնավուրը նոյեմբերի 13-ին համերգ կունենա Իտալիայի Միլան քաղաքում՝ տոնելու իր բեմական գործունեության 70-ամյակը: Այս մասին հայտնում է իտալական Spettacolo Musica Sport-ը:

«Երգիչ, դերասան, զբաղված դիվանագետ (Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան-խմբ.) 93-ամյա երգիչը չի դադարում զարմացնել: Իր անսխալական ձայնով, որի շնորհիվ ստացել է «Շառլ Ազնավոյս (թարգմ.՝ Ազնաձայն)» մականունը, Ազնավուրը ձայնագրել է ռեկորդային քանակությամբ երգեր ու խաղացել ինը տասնյակի հասնող ֆիլմերում»,- բառախաղով ներկայացնելով գրում է լրատվամիջոցը:




Լրահոս