Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն այսօր կայացած ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց, որ կազմակերպության անդամ երկրներից մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում անդամ մյուս երկրները կկատարեն իրենց պարտավորությունները:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ անդամ երկրները կամավոր պարտականություն են ստանձնել, որ եթե ինչ-որ մեկին վտանգ է սպառնում, մյուսներն օգնում են։ Այսօրվա դրությամբ ես անգամ ամենավատ երազում չեմ կարող մտածել, որ ինչ-որ մեկը կարող է չկատարել: Մեծ, թե փոքր ծավալով, բայց կկատարեն»,- նշեց նա: