Ներքին տեղեկություն կա, որ Իսրայելը վաճառել է ինձ՝ Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում պայմանագրի դիմաց. Ալեքսանդր Լապշին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելը պետական մակարդակով ոչինչ չի ձեռնարկել, որպեսզի ինձ փրկի, լինի դա Բելառուսի բանտում իմ եղած ժամանակահատվածում, թե Ադրբեջանում, իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը:

«Իսրայելի հյուպատոսներն ինձ այցելել են Մինսկում և Մոսկվայում, սակայն դա նրանց պարտականությունների շրջանակում էր, նրանք պարտավոր են օրենքով հյուպատոսական օգնություն ցուցաբերել քաղաքացուն: Բացի այդ, Իսրայելը ոչ մի քայլ չէր ձեռնարկում, և դա ուներ երեք պատճառ»,- գրել է Լապշինը, ապա հավելել.

«Այս տարի Ադրբեջանն Իսրայելի հետ պայմանագրեր է կնքել շուրջ 5 մլրդ դոլար արժողությամբ զենքի մատակարարման համար՝ այդպիսով դառնալով ռազմաարդյունաբերական համալիրի գլխավոր հաճախորդներից մեկը:

Երկրորդ՝ Ադրբեջանը դեռևս չի մարել իր պարտքերը նախկինում մատակարարված զենքի համար` նավթի գների անկման պատճառով:

«Երրորդ՝ նույնիսկ ինձ հետ բերելուց հետո, Իսրայելը շատ բարդ իրավիճակում կհայտնվեր: Տեղական դատարանը ստիպված կլիներ վերանայել Լեռնային Ղարաբաղ կատարած իմ այցելության գործը և այն համապատասխանեցնել Իսրայելի օրենքներին: Պարզ լեզվով ասած՝ իսրայելական դատարանը մեծ հավանականությամբ պետք է ինձ արդարացներ՝ ճանաչելով ադրբեջանական դատավճիռը, մեղմ ասած, անհիմն:

Ինչպես կռահում եք, չափազանց դժվար է նման լայնածավալ պայմանագրեր ձեռք բերել, իսկ դրանք կորցնելը շատ հեշտ է՝ օրինակ, հանդես գալով բլոգերի պաշտպանության օգտին, որն անօրինական հայտնվել էր ադրբեջանական բանտում: Սրանք իմ ենթադրությունները չեն, այլ ներքին տեղեկատվություն է: Իսրայել չէ, որ «փրկեց ինձ» Ադրբեջանից, դա արել է Իլհամ Ալիևն անսպասելիորեն ստորագրելով հրամանագիր՝ ինձ ներում շնորհելու մասին», – գրել է Լապշինը:




Լրահոս