Ադրբեջանցի ընտանիքների գործերը թվայնացնելու համար ՀՀ կառավարությունը տարածք կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը միգրացիոն պետական ծառայությանը կհատկացնի 2 մլն 700 հազար դրամ` Երեւանի Հրաչյա Քոչարի փողոց 4 շենք, 4/9 հասցեում գտնվող 108 քառ.մետր մակերեսով տարածքը զբաղեցնելու համար:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այստեղ պահվում են 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց շուրջ 106 հազար 700 անձնական/ընտանեկան գործեր, եւ այդ տարածքում շարունակվում են դրանց թվայնացման աշխատանքները:

Բայց քանի որ ծառայությունը չունի ներքին ֆինանսական ռեսուրսներ տվյալ հարցի կարգավորման համար, այս նպատակով առաջարկվում է վարձակալել եւ անհատույց օգտագործման տրամադրել ներկայումս զբաղեցրած վերոնշյալ տարածքը: Իսկ վարձակալության ամսական վճարը կկազմի 300 հազար դրամ: Ի դեպ, այն վարձակալվելու է 9 ամիս ժամկետով`տարածքի սեփականատեր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Փառանձեմ Հանեսյանից:




Լրահոս