
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում 1964 թ. ծնված Փառանձեմ Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.15-ից 12.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 112.000 դրամ, բանկային քարտեր և անձնագիրը:
Նույն օրը, ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Կամո Խ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությումբ:
Կատարվում է քննություն: