«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 28-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում իշխող կուսակցությունը կամփոփի եւ կներկայացնի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական թեկնածուներին: Ինչպես հայտնի է՝ այս օրը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում տեղի կունենան համայնքների ՏԻՄ ընտրություններ:
Ընդհանուր առմամբ համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան թվով 52 համայնքներում, որից 35-ը խոշորացված համայնքներն են: Այս ընտրությունները, իհարկե, հետաքրքրություն են ներկայացնում նաեւ խոշորացված համայնքների պարագայում, որտեղ փաստորեն համայնքի ղեկավարի լիազորությունների տարածքն ավելի լայն է լինելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ բացահայտել թեկնածուների անունները, սակայն նշեց, որ նախապատվությունը տալու են երիտասարդներին»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: