Ինչո՞ւ է «Հայբուսակ» համալսարանը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Հայբուսակ» համալսարանը: Կասկածներ կան, որ բուհը ոչ օրինական ճանապարհով եւ ոչ օրինական փաստաթղթերի հիման վրա օտարերկրյա քաղաքացիներ է  ընդունել: Մեր տեղեկություններով՝ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեն ցանկանում է պարզել, թե ինչ հանգամանքում են օտարերկրյա քաղաքացիները բուհ ընդունվել, եւ հիմա քննության թելը տանում է բուհի հարկային պարտավորությունների թերակատարման ուղղությամբ:

«Հայբուսակ»-ի ռեկտորի խորհրդական Անահիտ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, թե խնդիրներ չունեն: Իսկ թե ինչ կպարզի քննությունը, ժամանակը ցույց կտա»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս