«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանին դուր չի եկել Բաքու այցի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի պահվածքը, մասնավորապես համացանցում Ադրբեջանի մայրաքաղաքից պարբերաբար սելֆիներ ու լուսանկարներ հրապարակելն ու այցը շոուի վերածելը: Լուրեր կան, որ Սերժ Սարգսյանը հանդիմանել է նրան: Արդյո՞ք կա նման բան: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Աշոտյանին, որն ընդամենն ասաց. «Ժպիտով եմ արձագանքում հարցադրմանը»»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: