Նելլի Դուրյանի դուստրը ամուսնացել է քրեական հեղինակություն Զեյթունցի Գրիշիկի զարմիկի հետ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս քաղաքական էլիտայի օրրան «Օջախ» ռեստորանում կայացել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանի դստեր հարսանիքը։ Շքեղ հարսանիքին մասնակցել են ոստիկանության ողջ վերնախավը, քաղաքական դեմքեր։

Բայց ամուսնությունն ուշագրավ է հատկապես նրանով, որ ոստիկանության «սիմվոլ» Դուրյանի դուստրը՝ Մարիան, ամուսնացել է հայտնի քրեական հեղինակություն Զեյթունցի Գրիշիկի քրոջ որդու՝ Ռոբերտի հետ։ Դուստրն էլ մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Ամերիկյան համալսարանը։ Դուրյանի որդին՝ Մարատը, ով Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի փեսան է, եւս իրավաբան է, եղել է Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ, ապա Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով 2016թ․ նշանակվել է ՊԵԿ քննչական վարչության պետ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս