«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի պետ Սերգեյ Ավետիսյանը որոշել է Վանաձորի կենտրոնական փողոցի մայթի գազոնի վրա շաուրմանոց սարքել։ Նա չի ընկրկում անգամ քաղաքացիների բարձրացրած աղմուկից։ Դեռեւս սեպտեմբերի 20-ին քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն ահազանգել էր քաղաքի կենտրոնում գազոնը ոչնչացնելու, եզրաքարերը հանելու եւ շինաշխատանքներ սկսելու մասին, որից հետո ժամանակավորապես դադարեցվել էին այդ աշխատանքները։
Սակայն պարզվում է՝ գաղտագողի կրկին եկել, ցեմենտ-բետոն են արել այդ տարածքում, եւ մոտ օրերս շաուրմանոցի համար նախատեսված տաղավար կտեղադրվի։ Մեր տեղեկություններով, շաուրմանոցի տերը Սերգեյ Ավետիսյանն է, որը քաղաքում հայտարարել է, թե ցանկացած գնով հասնելու է իր ուզածին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: