«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի համար իր չվերանշանակվելը անակնկալ է եղել։ Վերջինս այդ մասին իմացել է կառավարության կազմի հրապարակումից մի քանի օր առաջ միայն: Բակո Սահակյանի որոշումը Միրզոյանի սրտով չի եղել, թեև պաշտոնապես ձևակերպվել է, որ նախարարն ինքն է ընտանեկան պատճառներով դիմում գրել պաշտոնը լքելու վերաբերյալ:
Մեր տեղեկություններով՝ վերջինս կադրերի ռեզերվ չի ուղարկվի, նոր պաշտոն կստանա։ Կարեն Միրզոյանի աշխատանքից դժգոհություն չկա, պարզապես Բակո Սահակյանի կողմից փորձ է արվել այդ պաշտոնին նշանակել իր երբեմնի քննադատներին և այդպիսով ժողովրդավարության ֆոն ստեղծել Արցախում։ Չի բացառվում, որ Կարեն Միրզոյանը նշանակվի Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: