Գերավճարները նվազել են, ԱԱՀ-ի վերադարձված գումարն՝ ավելացել. ՊԵԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարվա ընթացքում (01.09.2016-31.08.2017թթ.) պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 6.401.2 մլն դրամով՝ 2017թ. սեպտեմբերի 1-ին կազմելով 265,484.7 մլն դրամ:

Կրճատումն արձանագրվել է հարկային վարչարության արդյունավետության բարձրացման արդյունքում: Չկատարված հարկային պարտավորությունները ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122,750.0 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն. դրամով: Իսկ ԱԱՀ-ի վերադարձված գումարը նախորդ մեկ տարում (01.09.2016-31.08.2017թթ.) կազմել է 57,328.5 դրամ, ինչը շուրջ 16%-ով կամ 7,920.1 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշից:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս