Կավալենկո Շահգալդյանն արտագաղթելու է Գերմանիայում. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ, այնուհետեւ ՀՀ վարչապետի խորհրդական Կավալենկո Շահգալդյանը առաջիկա ամիսներին արտագաղթելու է Հայաստանից` մշտական բնակություն հաստատելով Գերմանիայում:

Այս օրերին նա հիմնականում զբաղված է իր բիզնեսը վերոհիշյալ երկիր տեղափոխելու կամ այնտեղ նոր բիզնես սկսելու գործերով: Աղբյուրի պնդմամբ, որոշ ժամանակ անց Գերմանիա կմեկնի նաեւ Կավալենկոյի որդին՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:

Ինչո՞ւ հայր ու որդի Շահգալդյանները հեռանկար չեն տեսնում Հայաստանում` չենք կարող ասել: Բայց նրանք իշխանության վերնախավում են եւ им виднее…»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս