Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է արգենտինահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի ատենապետ Արտուրո Կեդիքյանի գլխավորությամբ:
Ողջունելով մեր հայրենակիցներին արցախյան հողում՝ Նախագահը բարձր է գնահատել նրանց մասնակցությունը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը՝ այն համարելով հայրենասիրության օրինակելի դրսեւորում:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ արգենտինահայ համայնքը միշտ էլ ակտիվ դերակատարություն է ունեցել Արցախին աջակցելու գործում՝ համոզմունք հայտնելով, որ նման այցելությունները կնպաստեն Սփյուռքի այդ հատվածի եւ Արցախի միջեւ կապերի ամրապնդմանը: