«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Ազգային ժողովի դիմաց: Նրանք պահանջում են, որ իրենց ընդունեն այն պատգամավորները, ում օգտին խորհրդարանական ընտրություններին քվեարկել են:
Նրանց պահանջն է, որ իրենց կողմից բարձրացված հարցերը ուղղվեն նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին:
«Մենք ուզում ենք, որ ԱԺ-ում պատգամավորների միջոցով հարց բարձրացվի «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար: Մենք ուզում ենք, որ չօտարեն «Նաիրիտ» գործարանի գույքը: Քննչական մարմիններում դիմում ենք գրել, բայց գործից տեղեկություն չկա, ուզում ենք նաեւ դրա պատասխանը իմանալ»,- ասում են աշխատակիցները:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Արայիկ Աղաբաբյանը: Վերջինս գործարանի աշխատակիցներին առաջարկեց առաջիկայում հանդիպել իրենց խմբակցության պատգամավորների հետ եւ քննարկել բոլոր հարցերը: