Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում քննարկվում են «Ելք» խմբակցության կողմից ներկայացրած երկու նախագծեր, որոնք կապված են ՀՀ ԵԱՏՄ-ի անդամակցության հետ: Նախագծերից մեկով նրանք առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ԵՏՄ-ի անդամակցության նպատակահարմարության հարցը, իսկ մյուսով էլ նախաձեռնում են ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել:
Խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը: «Մենք շարունակում ենք կարծել, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում անելիք չունի եւ անդամակցությունը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել անվտանգության համար, եւ վերջին երեք տարիները հիմնավորել են այդ պնդումները»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ն առևտրաշրջանառության ծավալների զգալի պակաս է ունեցել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: