Այսօր խորհրդարանում ՀՀ-ի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանն անդրադարձավ Ուկրաինային եւ նշեց, թե վերջինիս էկոնոմիկան խայտառակ վիճակում է եւ ապացուցվում է, որ ԵՏՄ-ի անդամակցությունը ճիշտ է:
Ի պատասխան` հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը նշեց. «Շատ կարեւոր բան հիշեցրիք. 2015 եւ 2016 թվականին 109 մլն դոլար է կազմել Ուկրաինայի հետ առեւտրաշրջանառությունը: Անդրադառնալով անվտանգության հարցին` ասեմ, որ դա չի կատարվել, որովհետեւ մենք ոչ պատերազմ չունեցանք, այլ հակառակը: Եվ կասկածներ կան, որ այդ ամենը համաձայնցված է եղել ԵԱՏՄ գործընկերների հետ»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: