
Ազգային ժողովում շարունակվում է ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկումը: Ելույթով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Անվտանգության տեսակետից ելնելով` ես կարծում եմ, որ տնտեսական հաշվեկշռին զուգահեռ ճիշտ կլինի բերել ռազմաքաղաքական հաշվեկշիռը: Ի վերջո, դադարեցնում ենք, շրջադարձ ենք կատարում, ճակատագրական հարց է սա», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում