
Երգչուհի Իվետա Մուկուչյանը թանկարժեք ժամացույց է նվիրել առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: Նա լուսանկար է տեղադրել ինստագրամի իր էջում: Ժամացույցն Իվետայի ու նրա քրոջ՝ Մարիաննայի՝ աքսեսուարների «Մուկուչյան» ապրանքանիշից է: Այն արժե 150 հազար դրամ:
«Առաջին տիկինն ստացել է իր էքսկլյուզիվ «Մուկուչյան» ժամացույցը»,- գրված է ապրանքանիշի ինստագրամի պաշտոնական էջում:
Նմանատիպ ժամացույց Իվետան պատրաստվում է նվիրել նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:

