Beeline-ը և «Թել-Սել»-ը նշում են համագործակցության 10-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը և «Թել-Սել»-ը 10 տարի առաջ հիմնեցինՀայաստանի համարբացարձակ նոր տեսակգործակցություն, որի շնորհիվ հնարավոր դարձավ բջջային կապի ծառայության դիմաց վճարումներ կատարել ինքնասպասարկման տերմինալների միջոցով։ Դա ապահովեցհաճախորդների հարմարավետությունն ու վճարումների իրականացման մատչելիությունը։

«10 տարում հայաստանյան բիզնես միջավայրն ու էլեկտրոնային վճարումների շուկան զարգացման տարբեր փուլեր են անցել, հաղթահարել են բազում բարդություններ, արձանագրել անկումներ ու վերելքներ: Այս ընթացքում Beeline-ի հետ մեր համագործակցությունը մնացել է ամուր հիմքերի վրա՝ շնորհիվ ճիշտ կառավարման, բիզնես կուլտուրայի և մեր ծառայություններից օգտվողների նկատմամբ միանման վերաբերմունքի: Մեր հաճախորդները խիստ պահանջկոտ են՝ ծառայությունների որակի առումով, և մեր հաջողություններն ու անխախտ գործընկերությունը պայմանավորված են պահանջարկը որակով բավարարելու, հաճախորդների հավատարմությունը ամրապնդելու և հաճախորդների բազան էապես ընդլայնելու մեր կարողունակությամբ։Telcell-ի և Beeline-ի համագործակցությունը իրավամբ կարելի է կոչել ժողովրդական»,- ասում է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

«Մեր առաջնային նպատակներից է մեր բաժանորդների հարմարավետության ապահովումը և այդ հարցում «Թել-Սել» ընկերության հետ համագործակցությաննշանակությունը հնարավոր չէ գերագնահատել։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերոջը արդյունավետ և երկարատև համագործակցության համարև միշտ ուրախ ենք մեր հաճախորդներին առաջադեմ և հարմարավետ ծառայություններ մատուցելու ամեն հնարավորության համար», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Telcell տերմինալով առաջին վճարումը Beeline-ի բջջային ծառայության դիմացկատարվեց 2007թ. սեպտեմբերի 8-ին: Այնուհետ ընդլայնելով համագործակցությունը՝ ընկերությունները հաճախորդներին հնարավորություն տվեցին տերմինալներով վճարել նաև Beeline-ի մյուս ծառայությունների համար:




Լրահոս