ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ եկած թերությունները կապալառուի կողմից վերացնելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ից սկսած, Երևան-Արտաշատ ճանապարհի կմ19+704 հատվածում գտնվող կամրջի աջ երթևեկելի մասում երթևեկությունը 12 ժամով կդադարեցվի:
Նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի ճանապարհի միջնամասով:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն