![](https://armlur.am/wp-content/uploads/2017/09/1-2-1.jpg)
Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Սատար Ղարաբաղին» ֆրանսիական միության ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Մարալ Ասադուրյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է միության գործունեության կարևորությունը՝ ուղղված Ֆրանսիայում Արցախի շահերի պաշտպանությանը, այդ թվում` Արցախի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը։
Կողմերը քննարկել են նաև Արցախի և Ֆրանսիայի միջև կապերի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։