Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին պետական աջակցություն կտրվի` որպես բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի եւ հողի հարկի փոխհատուցում: Տեղեկացնենք, որ այս սեպտեմբերի 7-ին կառավարության կողմից հավանության է արժանացել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ժամկետը 2018 թվականից երկարացվել է մինչեւ 2021թ.:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնել սահմանամերձ 25 գյուղում ընգրկված 37 բնակավայրերում: Իսկ այս նպատակով տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը կհատկացվի ավելի քան 928 մլն 871 հազար դրամ: Նշենք, որ սահմանամերձ բնակավայրերում առկա են` 17 հազար 238 տնտեսություն, 56 հազար 68 բնակիչ, 17 հազար 48 էլեկտրաէներգիայի բաժանորդ, 9 հազար 978 գազի բաժանորդ: