
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հիացմունքն է արտահայտել Լեւոն Արոնյանի նկատմամբ՝ շախմատի աշխարհի Գավաթի խաղարկությունում նրա հաղթանակի կապակցությամբ:
«2 տարի անց կրկին դառնալ աշխարհի գավաթակիր… Լեւո՜ն ջան, հիանում ենք քեզանով։ Այս խաղի հանդեպ ցուցաբերած քո վճռականությունն ու հավասարակշռվածությունը հրաշալի օրինակ եւ ոգեշնչման աղբյուր է երիտասարդ հայ շախմատիստների համար։ Դու եւս մեկ անգամ բարձր պահեցիր մեր երկրի անունն ու ստիպեցիր բոլորիս լցվել հպարտության զգացումով։ Կեցցե՜ս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։