Հայաստանյան ավիատոմսերի շուկայում իսկական «բարդակ» է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան ավիատոմսերի շուկայում, մեղմ ասած` «կառավարելի քաոս» է, իսկ ավելի կոպիտ ասած՝ իսկական «բարդակ»: Տոմսերը, անգամ շատ մատչելի համարվող վրացական ուղղությամբ, թանկանում են «հրաշամանուկի» նման` վայրկյան առ վայրկյան. «մենեջեր» կազմակերպությունները երեկոյան մի գին են ասում, առավոտյան գնում կատարելիս, պարզվում է` երկու տոմսից մեկը թանկ է, մյուսը` ավելի թանկ:

Պատճառաբանությունները զանազան-զարմանազան են, բայց հիմնականը «վերջին երկու տոմսն է», երբ շատ հաճախ պարզվում է, որ ինքնաթիռները կիսադատարկ են թռչում:

Տոմսերի գների արհեստական բարձրացումն աշնան այս օրերին, հատկապես դեպի Մոսկվա եւ Թբիլիսի ուղղություններով, «ստախանովյան տեմպերով» շարունակվում է:

Էլ առավել անմխիթար վիճակ է տոմսերը հետ վերադարձնելու գործընթացներում. բացարձակապես որեւէ մեխանիզմ չի աշխատում, որեւէ դրամ չի վերադարձվում, եթե անգամ ուղեւորները տոմսը վերադարձնում են մեկ շաբաթ առաջ` առողջական պատճառներով ներկայացված փաստաթղթի առկայության պայմաններում։ Նման ոճով աշխատում են հիմնականում ռուսական ավիաընկերությունները, հատկապես` «Աէրոֆլոտը», որը նաեւ թվեր կրակելու գործում է ռեկորդակիր»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս