«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը կարծես թե վերջնականապես կողմնորոշվեց՝ դաշինքի անդամ պատգամավորները հերթով հայտարարում են, որ բացասական են գնահատում կառավարության մեկամյա գործունեությունը։
Նույնիսկ Նապոլեոն Ազիզյանը, ով երկու շաբաթ առաջ համարում էր, որ Կարեն Կարապետյանը եղածների մեջ լավագույնն է, կտրուկ փոխել է դիրքորոշումը և դժգոհում է կառավարությունից, իսկ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը ընդհանրապես Կարեն Կարապետյանին համեմատում է Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հետ։ Կարելի է եզակացնել, որ հրահանգն իջեցված է վերևից։ Մնում է սպասել, որ «Ծառուկյան» դաշինքը պահանջի Կարեն Կարապետյանի հրաժարականը, ինչպես դա անում էր Տիգրան Սարգսյանի դեպքում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: