Հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրլն 307 մլրդ դրամ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր կառավարությունը նիստում հաստատելու է 2018թ. բյուջեի նախագիծը և ընդամենը մի քանի օր հետո այն ուղարկելու է ԱԺ: Հաջորդ տարվա  բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 2017թ. 1 տրլն 210 մլրդ-ի փոխարեն, 97 մլրդ-ով ավելի, իսկ ծախսերի մասով՝ 1 տրլն 464 մլրդ դրամ՝ այս տարվա 1 տրլն 360 մլրդ-ի փոխարեն:

Դեֆիցիտը լինելու է մոտ 157 մլրդ դրամ՝ այս տարվա 150 մլրդ-ի փոխարեն: Իսկ 2018-ի դեֆիցիտի 75,2 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ ներքին աղբյուրներից, 81,6 մլրդ դրամը կամ մոտ 168 մլն դոլարը՝ պարտք վերցնել: Պաշտպանության ծախսերին հատկացված է 246,8 մլրդ դրամ՝ այս տարվա 209,8 մլրդ-ի փոխարեն, 37 մլրդ դրամով ավելի: Եվ վերջապես՝ նախատեսվում է 4,7 տոկոս տնտեսական աճ՝ այն դեպքում, երբ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Կարեն Կարապետյանը տարեկան միջինը 5 տոկոս աճի մասին են հայտարարում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս